«Սիրում եմ քեզ, Հայաստան»․Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դիմել է համաշխարհային հանրությանը

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կոչով դիմել է համաշխարհային հանրությանը՝ անդրադառնալով Արցախի սահմանում լարված իրավիճակին։
«Բոլորին խնդրում եմ աղոթել Հայաստանի համար՝ հիասքանչ երկիր հիանալի մարդկանցով, որն արժանի չէ նման վերաբերմունքի։ Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ բան ձեռնարկի, քանի որ անիմաստ է ժամանակ ձգել։ Ես ամբողջ սրտով հույս ունեմ, որ Արցախում ամեն ինչ կարող է արագ լուծվել։ Սիրում եմ քեզ, Հայաստան»,- գրել է նա։