«Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են». Սեպուհ Սիմոնեանն անդրադարձել է արցախյան պատերազմին

Capital Cities հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմին:
«Արդեն 4 օր է՝ ադրբեջանական և թուրքական զինված ուժերը պատերազմ են սկսել Հայաստանում՝ թիրախի տակ պահելով խաղաղ քաղաքացիներին: Հայրենիքը պաշտպանելիս 107 երիտասարդ հայորդիներ են զոհվել: Հայկական զինուժը, պաշտպանելով հայրենիքը, խոցել է ռեակտիվ կործանիչ, ԱԹՍ-եր և ուղղաթիռներ, ոչնչացրել է զրահամեքենաներ: Ադրբեջանաթուրքական կողմի կորուստների թիվը հասնում է 1000-ի: Նրանց զինվորներից շատերը երիտասարդ, հուսահատ, մոլորության մեջ հայտնված սիրիացի վարձկաններ են, և նրանց մահը ևս ողբերգական է: Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են՝ Ալիևն ու Էրդողանը»,-գրել է երաժիշտը՝ գրառմանը կից հրապարակելով նաև հայ հերոսների անունները, որոնք իրենց կյանքը նվիրել են հայրենիքին: