Յուլյա Չիչերինան մեկնում է Արցախ

«Жара» և «Ту-лу-ла» երգերի կատարող Յուլյա Չիչերինան հատուկ հանդերձանքով մեկնել է Արցախ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։

«Երգչուհի Յուլյա Չիչերինան գնում է ղարաբաղյան առաջնագիծ։ Սպասում ենք»,- Telegram-յան ալիքում գրել է Սեմյոնը։

Չիչերինան Երևան է ժամանել երեկ և լուսանկար հրապարակել Հանրապետության հրապարակից։

«Բարի երեկո, Երևան»,- Telegram-յան էջում գրել է աստղը։