«Կանգնած եմ Հայաստանի կողքին»․Քլոե Քարդաշյան

Րոպեներ առաջ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Instagram-յան էջի Stories բաժնում նոր հրապարակում է արել։ «Կանգնած եմ Հայաստանի կողքին»,- նշել է Քլոեն։
Օրեր առաջ Քլոեն կոչ էր արել մասնակցել Արցախին աջակցության համար գումարի հավաքմանը։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, կոտրում է սիրտս։ Ես աղոթում եմ յուրաքանչյուրի առողջության ու անվտանգության համար։ Կոչ եմ անում միանալ ինձ ու Էրիկ Իսրայելյանին (Ամերիկային բնակվող հայ պրոդյուսեր)՝ կիսվելու համար Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ հարձակման վերաբերյալ տեղեկությամբ»,- գրել էր նա։