Քսենիա Սոբչակի «Осторожно: новости!» հաղորդման նոր թողարկումը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Քսենիա Սոբչակի «Осторожно: новости!» Youtube-յան հաղորդման նոր թողարկման մի մասը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Ծրագրի հեղինակը ներկայացրել է հակամարտության պատմությունը հենց սկզբից։

«Ինձ համար դա, ըստ էության, շատ անձնական պահ է։ 1989թ․-ին՝ Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում, հայրս՝ Անատոլի Սոբչակն առաջարկեց Գերագույն խորհրդի պատգամավորի իր մանդատը հանձնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին։ Պարզապես որպեսզի տարածաշրջանը ներկայացված լինի միութենական խորհրդարանում։ Այն ժամանակ դա պարզ երկնքում մի թնդանոթ էր»,- պատմել է Սոբչակը։

Նա անդրադարձել է նաև սումգայիթյան և Բաքվի ջարդերին, Արցախում 1991թ․-1994թթ.ռազմական դիմակայությանը, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության գալուն: Անդրադառնալով 2018 թվականի թավշյա հեղափոխությանը, դրա առաջնորդ, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, իհարկե, ուշադրություն է հրավիրել Արցախում այժմ ծավալվող իրադարձությունների վրա։

«Ալիևի Ադրբեջանի և Էրդողանի Թուրքիայի հետ Ռուսաստանում պարզապես չեն ցանկանում վիճել։ Եվ դա ինձ տխրեցնում է»,- ասել է Սոբչակը։ – Ոչ մեծ, ոչ հարուստ Հայաստանը Ռուսաստանի վերջին դաշնակիցն է Կովկասում։ Եվ հենց նա կարող է օրինակ դառնալ այն բանի, որ «մենք մերոնց չենք լքում» արտահայտությունը մեկ «այլ» մերոնց, «VIP-մերոնց» մասին է․․․