Քարդաշյան քույրերը հետևորդներին կոչ են արել դիմել կոնգրեսականներին Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևի ընդունման համար

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղեր Քիմ և Քլոյե Քարդաշյանները շարունակում են սոցիալական հարթակներում ԼՂ-ում տիրող պատերազմական վիճակի մասին հրապարակումներ կատարել:

Այսպիսով՝ նախօրեին Քիմ և Քլոյե Քարդաշյանները կոչ են արել հետևորդներին ԱՄՆ Ներկայացուցչների պալատի անդամներին դիմել, որպեսզի նրանք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դեմ իրականացրած ռազմական գործողությունները և դրանում Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտող (H.Res.1165) բանաձևի օգտին քվեարկեն:

Քլոյե Քարդաշյանը բացի այս նաև ՀՀ դրոշի ֆոնին «Աջակցում եմ Հայաստանին» գրառմամաբ է կիսվել, ավելի ուշ էլ ներկայացրել է ամերիկյան այն ընկերությունների ու կազմակերպությունների անունները, որոնք Արցախի համար նվիրատվություն են կատարել: