«Ամբողջ աշխարհը հարվածի տակ է»․ Ժակ Պապիկյանը՝ արցախյան պատերազմի մասին

Հայ ժողովրդի համար այս բարդ ժամանակներում շատ հայտնիներ աջակցություն են հայտնում Արցախին ու Հայաստանին։ Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․ «Սա մեծ ողբերգություն է մեր աշխարհում, որտեղ մարդկանց կյանքն ու ճշմարտությունն ունեն իրենց շատ կոնկրետ գինը։ Նույնիսկ այն երկիրը, որի ժողովուրդը վերապրել է Հոլոքոստ և լիովին պատկերացում ունի մարդկության դեմ նման հանցագործության մասշտաբների եւ հետեւանքների մասին, ինչպիսին ցեղասպանությունն է, այսօր օգնում է Թուրքիային, որն այժմ էլ է ձգտում կրկնել ողջ հայ ժողովրդի ոչնչացման փորձը։
Արթնացե՛ք
Կանգնեցրե՛ք չարը
Ամբողջ աշխարհը հարվածի տակ է»։