«Հուսահատությունից դրդված վախկոտին բնորոշ ռազմական հանցագործություններ»․ Սերժ Թանկյանը՝ Ստեփանակերտի հրետակոծության մասին

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրետակոծությանը։

«Ես այս գեղեցիկ քաղաքում երկու անգամ եմ եղել, վերջին անգամ՝ 2017 թվականին։ Ադրբեջանական և թուրքական հրթիռները ոչնչացնում են մարդկանց և քաղաքացիական կառույցները․ սրանք վախկոտ ռազմական հանցագործությունների ակտեր են, քանի որ նրանք հուսահատության մեջ են ընկնում»,- գրել է երաժիշտը։

Նշենք, որ այս շրջանում ռոք աստղը պարբերաբար անդրադառնում է Հայաստանին և արցախա-ադրբեջանական շփման գոտում ծավալվող գործողություններին։