«Եվ այնուամենայնիվ աշխարհը լռում է: Ոչ մի երկիր չի միջամտում․․․». Եսայի Ալթունյան

Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին։ Իր ֆեյսբուքյան էջում երգիչը գրառում է կատարել, որում ասվում է․«1915 թվականին Թուրքիան օգտվեց Առաջին համաշխարհային պատերազմից, որպեսզի աննկատ կազմակերպի Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ աշխարհը զբաղված է այլ ճակատներում։
Էրդողանն ու Ալիևն այսօր օգտվել են այն բանից, որ աշխարհը տարված է Covid համաճարակով, որպեսզի փորձեն ներխուժել Լեռնային Ղարաբաղի տարածք։
1939թ-1945թթ-ին նման ծանր զինանոց չի եղել։

Պատերազմը աշխարհազորայինների համեմատ գոլֆ էր։
8 օրվա ընթացքում հարյուրավոր տանկեր, կործանիչներ, հրթիռներ և տասնյակ հազարավոր թուրք-ազերիներ կրկին հարձակվում են հայ ժողովրդի վրա։
Սիրիայի ջիհադականները Էրդողանի առեւտրում նույնպես ցանկանում են ամսական 3000 դոլարով հեմոգլոբինի իրենց բաժինը ունենալ։
Հայկական ուժերը պաշտպանվում են և հուժկու հակահարված տալիս: Դա կոտորած է, և հազարավոր թուրք-ադրբեջանական բարբարոսական մարմիններ թափում են մարտի դաշտերում:
Եվ այնուամենայնիվ աշխարհը լռում է: Ոչ մի երկիր չի միջամտում․․․
Էրդողանն ու Ալիեւը երկու ահաբեկիչ են, որոնք որոշել են Հայաստանը ջնջել քարտեզի վրայից՝ նոր Օսմանյան կայսրությունը վերստեղծելու համար:
Թուրք-ադրբեջանական արմատներ գցելու նրանց անկարողությունից կատաղած առանց դադարի ռմբակոծում են քաղաքացիական շենքեր, սպանում են կանաց և երեխաներին։
Պատերազմի բոլոր բարբարոսական սահմաններն անցել են:

Բայց Եվրոպան կրկին աչք է փակում, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները չփչացնի։
Տղամարդկանց, կանանց և երեխաների կյանքը շատ ավելի քիչ կարևոր է, քան Բաքվի նավթի հետ կապված ֆինանսական խնդիրները։
Մենք կորցրել ենք մարդկային բոլոր արժեքները։
Աշխարհը լռելով մեղսակից է դառնում այս երկու ցեղասպան ռեժիմներին:
Հայաստանում չկա նավթ, չկա ոսկի, գազ կամ թանկարժեք նյութեր: Ոչինչ, պարզապես կան հույսով լի տղամարդիկ ու կանայք, ովքեր մի բանի են ձգտում:
Ապրել խաղաղությամբ․․․
Մի բուռ վճռական հայ տղամարդիկ միայնակ ջնջում են կատաղած և գերհագեցած գումարտակները, որպեսզի խուսափեն ուղեկցող վնասներից, որոնք մեզ անուղղելիորեն կխորտակեն 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ․․․
Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա երկիրն է 301թ․-ից։ Մի ժողովուրդ, որը շարունակում է ձգտել սիրո ևմարդկության տարածմանը:
Թող երկինքը պաշտպանի Հայաստանում բոլոր մարտիկներին և մեր երեխաներին»։