«Այնտեղ այլևս որևէ կենդանի հարազատ չունենք». Դուեյն Ջոնսոնի կինը` Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի պատճառով անմեղ զոհերի մասին

Ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնի կինը` ամերիկահայ երգչուհի Լորեն Հաշյանը, Ինստագրամի իր էջում է տեղադրել Հայաստանի Հանրապետության դրոշն ու գրառում արել:.

«Վրդովեցնող է լսել հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի պատճառով անմեղ զոհերի մասին: Դժվար է նաև, երբ այնտեղ այլևս որևէ կենդանի հարազատ չունենք, որ պատկերացում կազմենք, թե ինչ է տեղի ունենում: Մենք անում ենք ամեն ինչ և, հուսանք, որ սոցցանցերն ու լրատվամիջոցները մատուցում են իրավիճակի իրատեսական պատկերը: Միացյալ Նահագները լի է նախընտրական սթրեսով և անորոշությամբ, որին այստեղ ավելի մեծ նշանակություն են տալիս: Ամեն դեպքում, այն, ինչ ես լսում եմ` անմեղ մարդկանց օգնության և ռազմական գործողությունները դադարեցնելու խնդրանքներն են: Եվ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես եք դուք հանգիստ ապրում մի օր և հաջորդ օրը ձեր տարածքում ռումբեր և կրակոցներ են լինում: Ես աղոթում եմ խաղաղության համար և, իսկապես, հույս ունեմ, որ համապատասխան քաղաքական գործիչներն ամեն ինչ կանեն միջամտելու համար, որպեսզի բռնությունը հնարավորինս շուտ ավարտվի ու անմեղ զոհեր այլևս չլինեն: Անմեղ մարդիկ արժանի չեն, որ նրանց քաղաքական հակամարտության մեջ ներառեն»:
Հավելենք, որ Լորենը ամերիկահայ երաժիշտ Սիբ Հաշյանի դուստրն է: