Վիլնյուսի համալսարանի Ratilio ժողովրդական անսամբլն իր զորակցությունն է հայտնել Արցախին (տեսանյութ)

Վիլնյուսի համալսարանի Ratilio ժողովրդական անսամբլն իր զորակցությունն է հայտնել Արցախին՝ կատարելով լիտվական ժողովրդական Pone Karaliau երգը:
Անսամբլի անդամները համացանցում հրապարակված տեսանյութում նշում են, որ Pone Karaliau երգը սուրբ է համարվում և օգնում է հաղթահարել դժվար ժամանակները:
«Այս երգով անսամբլն աղոթում է ամբողջ աշխարհում խաղաղության համար: Ցանկանում ենք՝ խաղաղություն տիրի Լեռնային Ղարաբաղում»,-նշում են նրանք: