«Ցեղասպանությանը պետք է վերջ դնել»․ Մայքլ Բի Ջորդանը խոստովանել է, որ մտքերով իր հայ ընկերների հետ է

Ամերիկացի հայտնի դերասան Մայքլ Բի Ջորդանը Թվիթերի իր պաշտոնական էջում տեղադրել է Լոս Անջելեսում հայ համայնքի կազմակերպած զանգվածային ցույցերից լուսանկարներ և գրառմամբ անդրադարձել Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիային:

«Ցեղասպանությանը պետք է վերջ դնել: Մտքերով իմ հայ ընկերների, ինչպես նաև հակամարտություններից տուժած բոլոր մարդկանց հետ եմ: Այս հարթակն օգտագործում եմ՝ տեսնելու այն, ինչի մասին լռում են լրատվամիջոցները»,- գրել է նա՝ ավելացնելով #PeaceforArmenians (խաղաղություն հայերի համար) հեշթեգը:
Մայքլ Բի Ջորդանը հայտնի է «Կրիդ», «Ֆրութվեյլ կայարան», «Սև հովազը» և այլ ֆիլմերից: Թվիթերում ունի 1,2 մլն հետևորդ: