«Կյանքով եմ պարտական»․ Գևորգ Գրիգորյանն առաջնագծից լուսանկարներ է հրապարակել զինակից ընկերների հետ

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել առաջնագծում իր հետ եղած տղաների հետ և մակագրել. «Ով կողքիս ա եղել, բոլորին կյանքով եմ պարտական: Այ էսքան հարազատ ախպեր ունեմ»:
Մյուս լուսանկարում Գևորգի գրկում փոքրիկ շուն է: Լուսանկարին կից նա գրել է. «Շունիկի անունը Տուշոնկա եմ դրել: Գլխից տուշոնկայի հոտ էր գալիս միշտ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գևորգը «Գնում ենք հաղթենք» գրառմամբ հայտնեց, որ մեկնում է առաջնագիծ: