Հայտնի երգիչ Դանիել Դեքերը հրապարակել է Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը

Ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր Դանիել Դեքերը, որը 2015 թվականին Հայաստանի քաղաքացիություն է ստացել, Facebook-յան էջում հրապարակել է ամբողջ աշխարհին հայտնին դարձած Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը, որը հերոսաբար զոհվել է Արցախում։

«Ալբերտ Հովհաննիսյանը զոհեց իր կյանքը՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է և առհավետ կմնա մեր սրտերում։ Թող նրա ու ընկած մյուս զինվորների զոհվելը բերի Արցախի ու Հայաստանի հաղթանակը»,- գրել է Դեքերը։