«Դիմում եմ մեր բոլոր հայ տղաներին»․Դեն Բիլզերյանի կոչը

Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը Twitter-ի էջում ոգևորիչ կոչով դիմել է հայ զինվորներին` հավատացնելով, որ թիկունքում բոլոր հայրենակիցները`այդ թվում նաև ինքը, սատարում են իրենց։
«Դիմում եմ մեր բոլոր հայ տղաներին, որոնք պայքարում են արմատախիլ չլինելու համար` ուժեղ եղեք, ձեր ազգը ձեր թիկունքում է, ես ձեր թիկունքում եմ: Ես ձեզանով հպարտանում եմ, տղաներ: Շարունակեք ձեր փառահեղ պայքարը…»,- գտրել է նա։
Ի դեպ, օրեր առաջ հայտնի է դարձել, որ Բիլզերյանի ընտանիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար է փոխանցել։