Բաբկեն Չոբանյանը իր ծննդյան օրը նշել է ռազմաճակատում

Բաբկեն Չոբանյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, դարձել է 43 տարեկան: Սիրված դերասանը ծննդյան օրն անցկացնում է մարտական ընկերների հետ՝ Արցախի առաջնագծում:
«Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանի ծննդյան օրն է, ով այս պահին լծված է հայրենիքը պաշտպանելու առաքելության գործին։ Ծնունդդ շնորհավոր ու բարի վերադարձ»,- գրված է Ֆեյսբուքում Կամերային թատրոնի պաշտոնական էջում: