Դեն Բիլզերյանը հայհոյախառը արտահայտություններ է հնչեցրել Cardi B-ի հասցեին` Հայաստանի մասին հրապարակումը ջնջելու համար

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը Թվիթերի իր էջում գրառում է արել` Cardi B-ի` Հայաստանի մասին սթորին ջնջելու և հետո ներողություն խնդրելու վերաբերյալ:

«Cardi B-ն աջակցել էր Հայաստանին, հետո ներողություն խնդրեց բոլորից, քանի որ իր հետևորդների կողմից հարձակման ենթարկվեց: Դա ամենահիմար ձայնագրությունն էր, որը ես երբևէ լսել էի: Մեր օրերում հայտնի մարդիկ ներողություն են խնդրում ամեն ինչի համար` ներառյալ հոգուտ սեփական երկրի խոսելու»,-գրել է Դենը` հայհոյախառը արտահայտություններ հղելով Cardi B-ի հասցեին:

Հիշեցնենք, որ Cardi B-ն օրերս Ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեղադրել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կոչը` աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Երգչուհին ժամեր անց ջնջել էր իր սթորին և տեսանյութ տեղադրել Թվիթերի իր էջում, որտեղ ասել էր, որ ծանոթ չէ երկու երկրների պատմությանը: Տեսանյութին կից երգչուհին գրել էր. «Քանի անգամ պետք է նույնը կրկնեմ: Ես այդ սթորին տեղադրեցի ընկերոջս համար և արթնացա հարձակման ենթարկված: Ես իմ հետազոտությունը չեմ անցկացրել, ներողություն եմ խնդրում, չգիտեմ, թե ինչ է կատարվում: Ես միայն խաղաղություն եմ ցանկանում: Ես ներողություն եմ խնդրում և դեռ շարունակում եմ հարձակումների ենթարկվել»: