«Սեր եմ ուղարկում իմ հայ եղբայրներին ու քույրերին»․ ամերիկացի երգչուհի Թինաշի

Ամերիկացի հայտնի երգչուհի, դերասանուհի Թինաշին թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որում իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին։

Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստը, որը մեծացել է Լոս Անջելեսում, գրել է․ «Սեր եմ ուղարկում իմ հայ եղբայրներին ու քույրերին։ Ես մեծացել եմ շատ հայ ընկերների հետ․․․ աղոթում եմ խաղաղության համար՝ ամենուր»։