Ալեքսիս Օհանյանը խոսել է հրադադարի խախտման մասին

Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում նոր գրառում է կատարել, որում ասվում է․«Հրադադարի ընթացքում հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերով (ենթադրաբար՝ հայ զինվորներին)՝ կատակներով ու տոնակատարություններով։ Որքանով է հանդուրժելի նման տեսակի անմարդկայնությունը և մահվան բովանդակությամբ տեսանյութը»։
Ալեքսիսը գրառման կցել է #ArmeniaStrong հեշթեգը։