«Հայրական կողմից տատս ու պապս, որոնք փրկվել են ցեղասպանությունից»․Սեդա Ազնավուր

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, այս օրերին ակտիվորեն արձագանքում է Հայաստանում ու Արցախում ծավալվող իրադարձություններին։
Այս անգամ նա Facebook-յան էջում հրապարակել է նախնիների լուսանկարն ու գրել. «Հայրական կողմից տատս ու պապս, որոնք փրկվել են ցեղասպանությունից»։
Սեդա Ազնավուրն, ի դեպ, անդրադարձել է Քարդաշյան քույրերի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կատարած նվիրատվությանը։ Նա հրապարակել է Քիմ Քարդաշյանի նկարը՝ նշելով, որ քույրերին Արցախի համար 3 մլն դոլարի նվիրատվություն են կատարել։