Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Երևանում է

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը, ով բազմիս այցելել է Հայաստան ու արտահայտել իր սերը հայերի ու Հայաստանի հանդեպ, ժամանել է Երևան։ Երաժիշտն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ժամանել եմ Երևան»,- գրել է նա։ Երաժիշտն օրեր առաջ հայտնել էր Հայաստան գալու մտադրության մասին՝ «համերաշխության համար լինելու Հայաստանի ու Արցախի հետ»։

Երգիչը հրապարակել էր նաև ամբողջ աշխարհին հայտնի դարձած Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը, որը հերոսաբար զոհվել է Արցախում։

«Ալբերտ Հովհաննիսյանը զոհեց իր կյանքը՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է և առվահետ կմնա մեր սրտերում։ Թող նրա ու ընկած մյուս զինվորների զոհվելը բերի Արցախի ու Հայաստանի հաղթանակը»,- գրել էր Դեքերը։