«Ինչ-որ մեկը կարող է հասնել ինձ և շքամուտքում հարվածել»․ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը՝ հայ ժողովրդին ամեն կերպ պաշտպանելու մասին

Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որն այս օրերին ակտիվորեն խոսում է Արցախում պատերազմի մասին, հարցազրույց է տվել Youtube-յան Салуквадзе ալիքին։
«Ես մարդ եմ, որը սիրում է իր հայրենիքը, իր ժողովդրին, ես հայասեր եմ։ Ես պաշտում են հայ ժողովրդին և ամեն կերպ պաշտպանելու եմ ցանկացած շահ, հատկապես երբ դրանք ուղղված են պաշտպանությանը։ Ես կարծում եմ, որ այդ մասին հարկավոր է խոսել ու չվախենալ։
Ես թքած ունեմ, թե ինչ կասեն հետևորդները և ինչ կմտածեն իմ մասին։ Ես նույնիսկ հասկանում եմ, որ ինչ-որ մեկը կարող է հասնել ինձ և շքամուտքում հարվածել նա, ում իմ կարծիքը դուր չի գալիս։ Բայց ինձ համար միևնույնն է, սա իմ տունն է, այնտեղ ապրում են իմ հայրն ու տատիկը»,- հայտարարել է Անդրեասյանը։