«Կամավոր գրվեք, որովհետր հայրենիքից ավելի թանկ ոչինչ գոյություն չունի»․Նիկոլայ Ծատուրյան

Ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը կոչ է արել կամավորագրվել։
«Ժողովուրդ ջան, մեր դուխը միշտ տեղն է, և հայ ժողովուրդը, որն ունի այսպիսի զավակներ, անպարտելի է»,- նշել է նա։
Ժողովրդական արտիստը հայրենիքին սատար կանգնելու կոչ է արել։
«Տղե՛րք ջան, սփյուռքի տղերք, ջահելներ, հայաստանցիներ, արցախցիներ, կամավոր գրվեք, որովհետր հայրենիքից ավելի թանկ ոչինչ գոյություն չունի»,- ասել է նա։