Արցախում տեղի ունեցող զարգացումներին հետևում են ոչ միայն արտերկրում մեր հայտնի հայրենակիցները, ովքեր իրենց պատմական հայրենիքին օգնում են ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Այլ նաև հայտնիները, որոնք կապ չունեն Հայաստանի հետ։ Նրանք անհանգստացած են հայ ազգի ճակատագրով, ողջ տարածաշրջանի, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի անվտանգության խնդիրներով, և իրենց կարողությունների չափով փորձում են խնդիրը հասցնել միջազգային իրավական ատյաններ՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ։
Հոլիվուդի աստղ, կինոյի և հեռուստատեսության ամենատաղանդավոր դերասաններից մեկը, օսկարակիր Շոն Պենը նույնպես անմասն չի մնացել:
«Քանի դեռ մեզնից շատերը ձեռքերը ծալած նստած են, Թրամփի ընկեր Էրդողանը հայերին սպանում է զենքով, որը մենք ենք նրան տրամադրել։ Դա Ամերիկան չէ»,- իր Twitter-ում գրել է Շոն Պենը: