«Աղոթում եմ մեր զինվորների հերոսական կյանքի համար, ոչ թե մահվամբ հերոսացման». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել սոցցանցերի իր էջերում և դրան կից կատարել հետևյալ գրառումը․

«Ես աղոթում եմ. աղոթում եմ իմ ամբողջ գոյությամբ ու ապրած ցավերով հանդերձ, աղոթում եմ բոլոր կորուստներով ու խոցերով, իմ բոլոր ամբարած երջանկություններով ու ծիծաղներով, որոնք հիմա խեղդվել են կոկորդումս, աղոթում եմ ամենաիսկական ու հաստատատուն հավատքով` անոխակալ ու բարեգութ Քրիստոսի ներումով ու ողորմությամբ մեր խաղաղության համար, մեր` ունեցած պետականությունն ու Հայրենիքը պահպանելու համար, մեր Աստվածատուր Զինվորների հերոսական կյանքի համար, ոչ թե մահվամբ հերոսացման, մեր պարզունակ, մարդկային երջանիկ պահերի և մեր տների, մեր վանքերի կանգուն ու աղոթքով ապրված լինելու համար, մեր դպրոցները աշակերտներով ու նրանց վազվզուն կյանքով լեցուն լինելու համար, մեր չարքաշ, բայց աշխատասեր ժողովրդի ու մեր Հոգու առողջ լինելու համար….

Ես աղոթում եմ և հավատում եմ, որ մի օր կհասկանանք, կհիշենք, կկարողանանք, կհաշտվենք, կստեղծենք, կամրացնենք, կզարգացնենք ու էդ ամենին ի ամփոփումն հաստատ կհաղթենք!!!

Հ.Գ. Պատերազմի աչքերով դեպի ներս նայենք. քիչ բան կա դուրեկան ներսում, բայց պիտի սովորենք մեր իրական ճաքերը, աղտերն ու աղբերը, որ կարողանանք մաքրված դուրս գալ ու աղբահանել նաև մեր հետագան…»,- գրել է Նազենին: