Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Комсомольская правда»-ին։

Ըստ աղբյուրի՝ Պետրոսյանին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Այժմ նա հիվանդանոցում է և իրեն լավ է զգում։ Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, դեռ չի հաստատել այդ տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը սեպտեմբերին նշել է իր 75-րդ տարեդարձը։