Մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը

Մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք դերասանուհի Գայանե Ասլամազյանի ֆեյսբուքյան էջից:

«Աշխարհի ամենաբարի մարդ …. շատ շատ եմ ցավում…մեծ կորուստա բոլորիս համար , ու սարսափելի` ընտանիքի համար… շատ եմ ցավում դյադ Վասիլ ջան »,- գրել է դերասանուհին:

Նշենք, որ Վասիլ Սարգյանը հայտնի է հայկական մի շարք հեռուստասերիալներում և գեղարվեստական ֆիլմերում մարմնավորած իր դերերով: