«Խոսելու փոխարեն գործիր». Արթուր Խաչենցի լուսանկարներն ու գրառումն առաջնագծից

«Ազգային երգիչ» նախագծից հեռուստադիտողին հայտնի Արթուր Խաչենցը պատերազմի առաջին օրերից առաջնագծում է: Նա սոցցանցերի իր էջերում նոր լուսանկարներ է հրապարակել ու գրառում կատարել:

«Խոսելու փոխարեն գործի՛ր,
Սա պատերազմ չէ, ոչ էլ կռիվ,
Սրբացան թագավորները ազգիս,
Աստծով ու զենքով կպահենք երկիր»:

Հիշեցնենք, որ երգիչը ծննդով Հադրութից է: Օրեր առաջ նա կարճ ժամանակով Երևան էր եկել, ապա կրկին վերադարձել է առաջնագիծ: