Բացօթյա բարեգործական համերգ` որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին

Նոյեմբերի 8-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում, ժամը 12:00-ին (կիրակնօրյա Ս. Պատարագից հետո) տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին:
Համերգին մասնակցում են՝
  • «Կոմիտաս» ազգային քառյակ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան,
  • «Հովեր» պետական կամերային երգչախումբ, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան,
  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներ, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան,
  • Վահան Արծրունի – երգիչ, երգահան,
  • Նորայր Քարտաշյան – բլուլահար,
  • Լիլիթ Բլեյան և Տիգրան Տեր-Ստեփանյան – ակուստիկ դուետ,
  • Արթուր Կարապետյան – դերասան: