Հայկ Պետրոսյանը կամավոր մեկնել է Արցախ, իսկ հայրը` Վարդան Պետրոսյանը, միացել է «Ողջ մնալու արվեստ»-ի թիմին

Դերասան Վարդան Պետրոսյանն արդեն մի քանի օր է՝ միացել է «Ողջ մնալու արվեստ»-ի թիմին: «ՈՄԱ»-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում նա պատմում է այս օրերի իր տպավորության մասին և ոգևորությամբ հավաստիացնում՝ մեր անկոտրում ոգին կոտրել չի լինի: Դերասանի խոսքով` պատերազմի ժամանակ մարդկանց միավորում է թշնամու նկատմամբ ատելությունը, բայց հիմա իրենք միավորվել են նաև միմյանց հանդեպ սիրով:

Տեսանյութում Վարդան Պետրոսյանը նաև հայտնում է, որ որդին` դերասան Հայկ Պետրոսյանը, ջոկատի հետ մեկնել է առաջնագիծ:

«Երբ ինձ ասաց, որ գնալու է, արդեն կամավորագրվել էր, ինչ-որ խոսակցություն անգամ չեղավ մեր միջև: Միայն ասում էր, որ ես թիկունքում եմ պետք, պետք է թիկունքն ամուր պահեմ»,- նշում է դերասանը: