Կյանքից հեռացել է ռուս հայտնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին

Կյանքի 86-րդ տարում մահացել է ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ալլա Պուգաչովան: Նա Ժվանեցկու մահն անվանել է չլրացվող կորուստ:

«Ահա և վերջ: Դու հեռացար մեզնից ընդմիշտ: Չլրացվող կորուստ: Իմ ընկեր, դու անմոռանալի ես: Դու միշտ իմ սրտում ես»,- գրել է երգչուհին իր ինստագրամյան էջում: