Եվգենի Պետրոսյանին հիվանդանոցից դուրս կգրեն

ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը պատմել է, որ իրեն լավ է զգում և պատրաստվում է հիվանդանոցից դուրս գրվել։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ արտիստին Մոսկվայի հիվանդանոցներից մեկն էին տեղափոխել կորոնավիրուսի կասկածով։

«Այո, դուրս եմ գրվում հիվանդանոցից։ Ինձ մոտ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին։

Ավելի վաղ արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինն ասել էր, որ Եվգենի Վագանովիչը ջերմություն չունի, բայց տարիքի և կորոնավիրուսի կասկածի հետ կապված անձամբ է որոշել հիվանդանոց գալ։