Հայտնի գրող Նարինե Աբգարյանը ժենգյալով հաց է վաճառել՝ գումարը տրամադրելով արցախցի ընտանիքներին

Ռուսաստանաբնակ հայտնի գրող Նարինե Աբգարյանը Մոսկվայից հասել էր Երևան՝ Մոսկավյան փողոց։ Այսօր այստեղ գրողը վաճառել է արցախցի կանանց պատրաստած ժենգյալով հացը։ Արցախցի կանանց պատրաստած ժենգյալով հացը շատ պահանջված է Երևանում։ Այստեղ ամեն օր են հերթեր գոյանում։

Բայց այսօր հերթն առանձնահատուկ շատ է եղել, քանի որ սիրված ուտեստը վաճառում էր ոչ պակաս սիրված գրող Նարինե Աբգարյանը։ Վաճառքից գոյացած գումարը կտրամադրվի Երևանում ապրող արցախցիներին՝ իրենց կարիքները հոգալու համար։

Նարինե Աբգարյանը գնորդներին ժենգյալով հաց վաճառելուց բացի՝ գնորդներին դրա հետ կապված իր մանկության դրվագներն է նաև պատմել, ինչպես նաև խորհուրդներ տվել։

«Ամենահամովը ժենգգյալով հացը քամած մածունով ուտելն է»,- նշել է հայտնի գրողը։

Վաճառքում նաև Նարինե Աբգարյանի գրքերն են եղել, որոնցից գոյացած հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։