Հայտնի ջութակահար Արա Մալիքյանն իր նոր`«Արցախ» ալբոմից մի հատված է հրապարակել

Իսպանիայում բնակվող լիբանանահայ հայտնի ջութակահար Արա Մալիքյանը Facebook – ի իր էջում հրապարակել է իր նոր` «Արցախ» ալբոմից մի հատված։ Նշենք, որ Մալիքյանը Մադրիդի օպերային թատրոնի առաջին ջութակն է։
«Ինձ համար հաճելի էր ելույթ ունենալ «Ռոքն Արցախի համար» խորագրով համերգի ժամանակ, որը խաղաղությանն ու Արցախին աջակցության համար էր», – գրել է Մալիքյանը: Նա նաև հրապարակել է onearmenia.org կայքի հղումն ու առաջարկել Արցախին աջակցելու համար նվիրատվություն անել։ Ավելի վաղ երաժիշտը հայտնել էր, որ «Արվեստագետներն Արցախի» համար առցանց համերգին կմասնակցեն աշխարհահռչակ երաժիշտներ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Թոմ Մորելոն, Տատյանա Սպիվակովան եւ շատ ուրիշներ: Նշենք, որ համերգն Արցախին աջակցելու համար միջոցներ հավաքագրելու նպատակով է։