«Աղոթե՛ք Արցախի համար, ճանաչե՛ք Արցախը». Դանիել Դեքեր

Ամերիկացի երաժիշտ, հայկական արմատներ չունեցող, բայց իրեն հայ համարող Դանիել Դեքերն, ով օրեր առաջ է Հայաստանից վերադարձել Միացյալ Նահանգներ, շարունակում է իր ֆեյսբուքյան էջում Արցախին և Հայաստանին սատարող գրառումներ անել: Դեքերի նոր գրառումը Շուշիի մասին է:

«Շուշիի համար մարտերը շարունակվում են: Թշնամին միայն ավերածությունների է ձգտում, այնինչ Արցախի հերոսները պաշտպանում են հայկական տարածքներն արդեն հազարամյակներ: Աղոթե՛ք Արցախի համար, ճանաչե՛ք Արցախը»,-գրել է նա: