Արսինե Խանջյանը հրապարակել է «Ճանապարհ դեպի տուն» ֆիլմը` հայ հայտնիների հետ Արցախ կատարած իր այցի մասին

Դերասանուհի Արսինե Խանջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է իր, ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի, «System Of A Down» աշխարհառչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի Արցախ կատարած այցի մասին։

«Մենք քեզ թույլ չենք տա գնալ։ Մեր տղամարդիկ ու կանայք զինված ուժերում, մեր քաղաքացիական բնակչությունը, կանայք, երեխաները, ծերունիները այդ հողի լեգալ իրավունքն ունեն։ Ոչ, սա նացիոնալիզմ չէ, սա բնիկ ժողովրդի՝ սեփական ժառանգությունը, մշակույթն ու հողը պաշտպանելու իրավունքն է»,- գրել է Արսինեն։

Ռեժիսոր Սեդա Գրիգորյանի 2016-2017թթ., նկարահանված ֆիլմը բազմաթիվ կինոփառատոնների է մասնակցել, Տորոնտոյում «Նուռ» փառատոնի ընթացքում մրցանակ է ստացել լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ ժանրում։