«Նրանք հաստատ պատրաստվում են հողին հավասարեցնել մեր պատմամշակութային գանձերը». Ալեքսիս Օհանյան

Reddit-ի համահիմնադիր, հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը իր թվիթերյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակի հետևանքով վտանգի ենթարկավծ պատմամշակութային կոթողների ճակատագրին:

Նա Թվիթերում վերահրապարակել է մեկ այլ օգտատիրոջ` Ադրբեջանի կազմ անցնող հայկական պատմական արժեքները ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից պահպանելու կոչն ու դրան կից գրել. «Նրանք հաստատ պատրաստվում են հողին հավասարեցնել մեր պատմամշակութային գանձերը»: