«Երեկ այրվեց այդ տունը..». Միքայել Ոսկանյանը՝ իր հետ պատահած ավտովթարի և Դադիվանքում այրված տան մասին

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատմելով իր կյանքում տեղի ունեցած մի դեպքի մասին։ Նա գրել է․«2018թ, մարտի 1-ին, Ստեփանակերտից Երևան վերադառնալիս, Դադիվանքի տակ ցավալի ավտովթարի ենթարկվեցինք:
Գյուղի տղամարդիկ վազեցին ու շրջված մեքենայից դուրս հանեցին ինձ, Լուսինին ու 1 տարեկան Վանին…
Մինչ ես օգնության հասած տղամարդկանց հետ փորձում էի հասկանալ վթարի պատճառները, Լուսինին ու Վանին արդեն տեղավորել էր մի շատ բարի ընտանիք իր տանը, ընտանիք,որ արդեն 8-րդ երեխային էր սպասում…Լուսինին ու Վանին մաքսիմալ հոգեբանական աջակցություն ցուցաբերեցին, ինձ էլ…
Երեկ այրվեց այդ տունը…
Ես մի օր պետք ա սարքեմ իրենց տունը»: