People’s Choice Awards 2020 մրցանակաբաշխություն․ բոլոր հաղթողները

Ամենամյա մրցանակաբաշխությունն ընտրում է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և փոփ մշակույթի լավագույն ներկայացուցիչներին՝ հիմնվելով հանդիսատեսի քվեարկության վրա:
Սանտա Մոնիկայի Barker Hangar համերգասրահում տեղի ունեցավ «People’s Choice Awards-2020» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցավ առանց հանդիսատեսի և հեռարձակվեց օնլյան տարբերակով:

Երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և փոփ մշակույթի ինդուստրիայի լավագույն ներկայացուցիչները որոշվում են երկրպագուների քվեարկությամբ: Այս տարի շոուի անվիճելի աստղը Ջենիֆեր Լոպեսն էր, ով նվաճեց Icon Award անվանակարգը:

Միջոցառման շրջանակներում ելույթ ունեցան երգիչ Ջասթին Բիբերը և սոուլ դուետ Chloe x Halle-ը։ Մրցանակաբաշխությունը վարում էր երգչուհի Դեմի Լովատոն:

People’s Choice-2020 մրցանակաբաշխության հաղթողների ամբողջական ցուցակը.

Արարողության դափնեկիրները․

Ժողովրդական չեմպիոն – Թայլեր Փերի
Նորաձևության խորհրդանիշ – Թրեյսի Էլիս Ռոս
Ժողովրդական խորհրդանիշ – Ջենիֆեր Լոպես

Կինո․

Լավագույն ֆիլմ – Ընդմիշտ վատ տղաներ
Լավագույն կատակերգություն. Համբույրների կրպակ 2
Լավագույն մարտաֆիլմ – Մուլան
Լավագույն դրամա – Համիլթոն
Լավագույն ընտանեկան ֆիլմ – Առաջ
Լավագույն դերասան – Ուիլ Սմիթ, «Ընդմիշտ վատ տղաներ»
Լավագույն դերասանուհի – Թիֆանի Հեդիշ, Գլամուր ղեկավարները
Դրամատիկական ֆիլմի աստղ – Լին-Մանուել Միրանդա, Համիլթոն
Կատակերգական ֆիլմի աստղ – Ջոի Քինգ, Համբույրների կրպակ 2
Մարտաֆիլմերի աստղ – Քրիս Հեմսվորթ, Թայլեր Ռեյք. Փրկարարական գործողություն

Հեռուստատեսություն․

Լավագույն հեռուստասերիալ – Grey’s Anatomy
Լավագույն դրամատիկական սերիալ – Ռիվերդեյլ
Լավագույն կատակերգական շոու. Never Have I Ever
Լավագույն իրապատում շոու – Քարդաշյանների ընտանիքը
Լավագույն տաղանդի շոու – Ձայնը
Սերիալի լավագույն դերասան – Քոուլ Սփրոուս, Ռիվերդեյլ
Սերիալի լավագույն դերասանուհի – Էլեն Պոմպեո – Grey’s Anatomy
Դրամատիկական սերիալի աստղ – Մենդի Մուր, «Մենք ենք»
Կատակերգական սերիալի աստղ – Սոֆիա Վերգարա, Ամերիկյան ընտանիք
Լավագույն ցերեկային թոք-շոու – Էլեն Դեջեներեսի շոու
Լավագույն երեկոյան թոք-շոու. Երեկոյան շոու Ջիմմի Ֆելոնի հետ
Տաղանդի շոուի լավագույն մասնակից – Ջիջի Գուդ, Ռու Փոլի արքայական մրցավազքը
Ռեալիթի շոուի աստղ – Քլոե Քարդաշյան, Քարդաշյանների ընտանիքը
Ամենահետաքրքիր շոու – Outer Banks
Լավագույն գիտահանրամատչելի շոու – Վայնոնա Էրփ

Երաժշտություն

Լավագույն կատարող – Ջասթին Բիբեր
Լավագույն կին կատարող – Արիանա Գրանդե
Լավագույն խումբ – BTS
Լավագույն երգ – Dynamite, BTS
Լավագույն ալբոմ – Map of the Soul: 7, BTS
Քանթրի երաժշտության լավագույն կատարող – Բլեյք Շելթոն
Լատինամերիկայն լավագույն երաժշտական ​​կատարող – Բեքի Ջի
Լավագույն նոր արտիստ – Doja Cat
Լավագույն երաժշտական ​​տեսահոլովակ – Dynamite, BTS
Լավագույն համագործակցություն – WAP, Cardi B և Megan thee Stallion
Լավագույն սաունդթրեք – «Only The Young», Թեյլոր Սվիֆթ, «Featured in Miss Americana» ֆիլմում

Փոփ մշակույթ․

Լավագույն յութուբ-բլոգեր – Էմմա Չեմբերլեն
Սոցիալական մեդիայի ամենաազդեցիկ աստղը – Արիանա Գրանդե
Կենդանիների լավագույն աստղը – Մոփս, Doug the Pug
Լավագույն կատակերգական ներկայացում – Time Machine, Լեսլի Ջոնս
Ամենաոճային աստղ – Զենդայա
Մարդը, ով փոխեց կանոնները – բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմս
Լավագույն փոփ-փոդքասթ – Anything Goes-ը Էմմա Չեմբերլենի հետ
Լավագույն բյութի-ինֆլյուենսեր – Ջեյմս Չարլզ