Մահացել է թատերական ռեժիսոր Ռոման Վիկտյուկը

Կորոնավիրուսով վարակվելուց հետո մահացել է թատերական ռեժիսոր Ռոման Վիկտյուկը։ Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռոման Վիտյուկի թատրոնը։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռեժիսորը մահացել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում։

Հոկտեմբերի վերջին ռեժիսորը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, քանի որ նրա մոտ COVID-19 էր ախտորոշվել։ Ի սկզբանե նա գտնվում էր թերապիայի բաժանմունքում, սակայն ավելի ուշ ռեժիսորի վիճակը վատացել էր, եր նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։