«Դու հերոսական սխրանքներով անմահացար, ես` ավերակվեցի զավակս». Խաչիկ Մանուկյանի գրառումն Արցախում զոհված որդու մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախում զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին` Վաչագան Մանուկյանը: Խաչիկ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել որդու մասին:

«Հրամանատարս, քաջս, հզորս, դու քո ջոկատով բազմաթիվ մարտերում հերոսական սխրանքներով անմահացար, ես` ավերակվեցի զավակս, զավակս, զավակս»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանն այս տողերի հեղինակն է.
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։