«Ադրբեջանցիները հայերի նկատմամբ կոտորածի կոչ են անում, Ֆեյսբուքը ոչինչ չի ձեռնարկում, իսկ ինձ զգուշացում է ուղարկում». Դանիել Դեքեր

Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Ֆեյսբուքի կանոններին ու դրանց անարդար դրսևորմանը:

«Ֆեյսբուքն ինձ զգուշացում ուղարկեց, որովհետև ես մի ադրբեջանցու ապուշ էի անվանել` ի պատասխան հայերի նկատմամբ բռնության կոչերի: Ինչի՞ համար ինձ կարող են պատժել, եթե ադրբեջանցիները հայերի նկատմանբ կոտորածի կոչ են անում և Ֆեյսբուքը ոչինչ չի անում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դանիելը գրել էր, որ մի ադրբեջանցի օգտատեր մեկնաբանությունների դաշտում գրել է, որ բոլոր հայերը պետք է մահանան, իսկ Ֆեյսբուքն այդ մեկնաբանությունը կանոնների խախտում չէր համարել: