Իլոն Մասկը ընդգրկվել է աշխարհի երեք ամենահարուստ մարդկանց ցանկում

Ամերիկացի ձեռնարկատեր Էլոն Մասկը, ով գլխավորում է Tesla-ն և SpaceX-ը, ըստ Bloomberg գործակալության, չորեքշաբթի բարձրացել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի երրորդ հորիզոնական՝ առաջ անցնելով Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգից:

Գործակալության տվյալներով չորեքշաբթի օրը Tesla-ի բաժնետոմսերի գինը աճել է 10%-ով՝ Մասկի կարողությունը ավելացնելով 10,2 միլիարդ դոլարով: Ներկայումս Բլումբերգը գործարարի կարողությունը գնահատում է 120 միլիարդ դոլար: Մարկ Ցուկերբերգը այժմ 103 միլիարդ դոլար կարողությամբ չորրորդ տեղում է, հինգերորդ տեղում էլ 103 միլիարդ դոլար կարողությամբ LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ֆրանսիական ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն է:

Այսպիսով, 49-ամյա Մասկը զիջում է միայն ամերիկացի երկու գործարարի: Bloomberg-ի վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Microsoft-ի հիմնադիրներից մեկը`Բիլ Գեյթսը ($ 128 միլիարդ դոլար): Երրորդ տարին անընդմեջ Amazon ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը Երկրի ամենահարուստ մարդն է ճանաչվում. այսօր նրա կարողությունը գնահատվում է 183 միլիարդ դոլար: