«Մութը մենք ենք հորինել»․ «Դետք»-ի նոր երգը նվիրված կլինի Արցախում զոհված Տիգրան Հարությունյանին

Սոֆթ ռոք ժանրում հանդես եկող «Դետք» խումբն այսօր նոր տեսահոլովակ կթողարկի։ «Մութը մենք ենք հորինել» անունը կրող երգը նվիրված է լինելու բալետի արտիստ Տիգրան Հարությունյանին, ով զոհվել է արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ։

«Տիգրանը դրականի հանդեպ հավատի տարածողն է։
Տիկոյի լուսավոր հիշատակին է նվիրվում մեր նոր «ՄՈՒԹԸ ՄԵՆՔ ԵՆՔ ՀՈՐԻՆԵԼ» տեսահոլովակի պրեմիերան՝ այսօր երեկոյան»,- գրված է խմբի ֆեյսբուքյան գրառման մեջ։