«Եթե հայկական մշակույթին ծանոթ չլինեի, արմենչիկանմանների «արվեստին» բախվելով՝ ինձ մոտ հարց կառաջանար՝ ինչո՞վ են հայերը տարբերվում ադրբեջանցիներից». Վալերի Տոլստով

Հայտնի երաժիշտ, ֆլեյտահար Վալերի Տոլստովը պատերազմի առաջին իսկ օրերից սոցիալական ցանցերում ակտիվորեն ներկայացնում է իր դիրքորոշումը։ Նա ֆեյսբուքյան էջում հաճախ է պատերազմի մասին հրապարակումներ անում։ Բացի այդ՝ Տոլստովն Արցախին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել… Վերջին հրապարակմամբ նա անդրադարձել է հայկական մշակույթի խնդրին։

«Մշակույթի նախարարությունը 2015թ.-ին Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում է շնորհել, իսկ համերգների ընթացքում անշլագ է։ Դե ինչ, ազգին, որն աշխարհին Խաչատրյան, Լեգրան, Բաբաջանյան և Թարիվերդիև է նվիրել, կարելի է շնորհավորել այդպիսի նվաճումների ու առաջընթացի համար։

Եթե հայկական մշակույթին ծանոթ չլինեի, արմենչիկանմանների «արվեստին» բախվելով՝ ինձ մոտ հարց կառաջանար՝ ինչո՞վ են հայերը տարբերվում ադրբեջանցիներից, թուրքերից և ինչի համար են կռվում»,- նշել է նա։

Տոլստովը կոչ է արել ազատվել ադրբեջանական մոտիվներից. «Հակառակ դեպքում ինչու են երեխաները զոհվել, եթե «թշնամու» երաժշտությունը հնչում է յուրաքանչյուր տանը։ Ինչո՞վ է հայը տարբերվում «նրանցից», եթե լսում է նրանց երաժշտությունը, հագնում է տեքստիլը, ոտում մթերքը, մտածում նրանց նման և կենսակերպ վարում, որը հատուկ է նրանց քաղքենիական օխլոսին։ Գուցե ժամանա՞կն է ուսումնասիրելու հայկական մշակույթն ու պատմությունը։ Նվազագույնն ապրելու և ոչ թե անհետանալու համար…

Հ․Գ․ Միայն Արմենչիկի հարսենական հոնորարներով կարելի էր մի ամբողջ բանակ զինել»,- նշել է Տոլստովը։