«Մոնթեի ծնունդին տալիս ենք այն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ Պապոյան

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթեն այսօր կդառնար 63 տարեկան:
Երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հերոսին և գրել.
«Մոնթեի ծնունդին տալիս ենք այն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր…»: Գարիկն օգտագործել է նաև «վերջին էջ» հեշթեգը:
Հիշեցնենք, որ երեկ հայկական ուժերը դուրս են բերվել Քարվաճառից, որը 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ազատագրվել է Մոնթեի ղեկավարությամբ: