«Չի կարելի լքել նրանց». Վարդան Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Արցախից

Դերասան Վարդան Պետրոսյանն Ֆեյսբուքի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել Արցախից` պատմելով առաջնագծում լինելու և մեր զինվորների հերոսությունների մասին:

«Նրանք կանգանած են մահվան առջև, և մահվան առջև կյանքն այլ երանգներ է ստանում, այլ կերպ է իմաստավորվում, նրանք կյանքի իսկական ընկերներն են՝ մահվան դեմ կռիվ տվող, մենք իրավունք չունենք մոռանալ նրանց: Մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են. գիտե՞ք՝ ինչքան խելոք են խոսում, որքան համով են կատակում: Նրանց ընկերությունն ուրիշ է, ուրախությունն ուրիշ է, նրանց՝ մի փոքր հաց ուտելն ուրիշ է , նրանց սուրճ խմելն ուրիշ է:

Չի կարելի լքել նրանց. նրանք են մեր պատմությունը կերտում, նրանք են մեզ պահում, մենք իրավունք չունենք լինել թույլ թիկունք:
Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է:
Գուցե նրանք չգիտեն՝ ինչ հերոսներ են իրենք, բայց մենք էլ հո գիտե՞նք»,-ասում է Վարդան Պետրոսյանը: