«Ավելի հուսալքված, խաբված, մոլորված, ստորացված, չհասկացված և ջղայնացած ինձ երբևէ չեմ զգացել իմ երկրում». Միքայել Ոսկանյան

Երաժիշտ, կոմպոզիտոր  Միքայել Ոսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և նշել, որ չի սիրում քաղաքականություն, բայց պահանջում է պարտված իշխանության հրաժարականը:

«Չեմ սիրում քաղաքականություն, չեմ ուզում առնչվել, ասոցացվել։ Ինձ համար եղել է, կա ու կլինի մեկ կողմնորոշում` ազգային։ Ինչ ուզում է արվի, ով ուզում է անի, երբ ուզում է, ես պահանջելու եմ պատվել և գերակայել ազգային շահն ու անվտանգ պետականությունը։

Իսկ հիմա պահանջում եմ պարտված իշխանությանն ու վարչակազմին ազատել երկիրս իր առաջնորդությունից։ Չի կարող պարտվողը մնալ առաջնորդ։

Հ.Գ. Մենք միայն պատերազմում չենք պարտվել, մենք պարտվել ենք գաղափարային, անվտանգության, ռազմավարական, դիվանագիտական, կառավարման, վերահսկողության, կրթության և շատ այլ հատվածներով։ Ավելի հուսալքված, խաբված, մոլորված, ստորացված, չհասկացված և ջղայնացած ինձ երբևէ իմ երկրում չեմ զգացել ․․․․»,- գրել է Միքայելը: