«Թուրքի պես կլկլալով հայ զինվորին երգ ենք նվիրում». Ալլա Լևոնյան

Երգչուհի Ալլա Լևոնյանը, ով նոյեմբերի սկզբին թողարկեց «Հայրենիք» կոչվող երգն ու տեսահոլովակը, որի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց ինքն էր, Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր հնչող երգերին:
«…Բայց թուրքի պես կլկլալով հայ զինվորին երգ ենք նվիրում… »,- գրել է նա:
Հիշեցնենք, որ պատերազմից օրեր առաջ Ալլա Լևոնյանը թողարկել էր նաև «Սպարապետ» հայտնի երգի նոր տեսահոլովակը: