Մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը

Կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։
Այս մասին թատրոնը հայտնել է Facebook-յան էջում։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։